Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էմանուել Մակրոն. ԵՄ-ն շարունակում է հավատացած լինել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի

Էմանուել Մակրոն. ԵՄ-ն շարունակում է հավատացած լինել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի
16.10.2020 | 23:05

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է հակված մնալ տեսակետին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի: Մակրոնը նաև հայտնել է, որ ԵՄ վերջին գագաթաժողովը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ տարաձայնությունների շուրջ:


ԵՄ առաջնորդներն ափսոսանք են հայտնել Թուրքիայի՝ Միջերկրական ծովի`Հունաստանին հարակից էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան հատվածներ հետազոտական նավ ուղարկելու որոշման առնչությամբ:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ